30.10.2025
Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
09.03.2022
Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը: Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանն ու Հայաստանը հանդիսանում են ավանդական բարեկամ գործընկերներ։ «Երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները պահպանել են զարգացման լավ զրգացում, իսկ չին-հայկական համագործակցությունը տարբեր ոլորտներում հասել է ուշագրավ արդյունքների»,- ասվում է ուղերձում։ Սի Ծինպինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացումը` հայտնելով չինական կողմի պատրաստակամությունը աշխատել Հայաստանի հետ ի նպաստ չին-հայկական կապերի հետագա առողջ և կայուն զարգացմանը, ի շահ երկու երկրների ու ժողովուրդների։