20.04.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Իրան
prev Նախորդ նորություն

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել քարտեզներ սահմանագծման և սահմանազատման համար: Այս մասին Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Նա նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է իր տրամադրության տակ գտնվող քարտեզները, նաև խորհրդային բանակի գլխավոր շտաբի, որոնք ամենաճշգրիտ քարտեզներն են, տրամադրել: 


Պուտինը նաև ասել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա:


«Դեռ վաղ է խոսել այդ փաստաթղթի բաղադրիչների մասին, որովհետև դա փոխզիջումների առարկա է, որոնց պետք է հասնել միջնորդությամբ, եթե կողմերը ցանկանան՝ նաև մեր միջնորդությամբ», - ասել է նա:


 

ՌԴ-ն չի թուլացնում իր ջանքերը. դեսպանը՝ եռակողմ  հանդիպման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար