25.11.2024
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա. Պուտին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն չի թուլացնում իր ջանքերը. դեսպանը՝ եռակողմ հանդիպման մասին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Նրա խոսքով, դա կարևոր էր, քանի որ այնտեղ տեղի ունեցան կարգավորման հարցերի առարկայական և բովանդակային քննարկումներ։


«Շատ կարևոր է հենց նման հանդիպման փաստը՝  որքան երկար է այն տևել, ինչպես են նախապատրաստվել դրան հուշում է, որ տեղի է ունեցել կարգավորման բոլոր բարդ հարցերի շատ առարկայական, համապարփակ քննարկում», - ասել է դեսպան Կոպիրկինը լրագրողներին:


Նա հիշեցրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ «բոլոր հարցերի շուրջ հնարավոր չի եղել համաձայնության գալ», միաժամանակ նշելով, որ կողմերն իսկապես ցույց են տվել իրենց պատրաստակամությունն առաջ գնալու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։


«Ինձ համար կարևոր է նաև, որ այս հանդիպումը կայացավ Ռուսաստանում, սա վառ ապացույց է, որ Ռուսաստանը և նրա ղեկավարությունը, չնայած այլ տարածաշրջաններում լուծվող խնդիրներին, դեռևս մեծ ուշադրություն են դարձնում Հարավային Կովկասում և իրավիճակին և չեն թուլացնում ջանքերը կարգավորման ուղղությամբ շարժվելու ուղղությամբ»,- նշել է Կոպիրկինը։


Դեսպանը նաև ընդգծեց Ռուսաստանի հավատարմությունը Հայաստանի հետ դաշնակցային պարտավորություններին. «Սա շատ կարևոր ազդանշան է թե՛ Հայաստանի, թե՛ հայ հասարակության, թե՛ տարածաշրջանի բոլոր երկրների և ոչ միայն տարածաշրջանի երկրների համար»։