ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվյալներ ներկայացրեց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի և անհետ կորածների վերաբերյալ: «Այսօրվա ճշգրտված տվյալով՝ 3812 զոհ ունենք, այդ թվում՝ 3736 զինծառայող, 76 քաղաքացիական անձ»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ 217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ, նրանցից 196-ը զինծառայողներ են, 21-ը՝ քաղաքացիական անձ: