24.11.2024
Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խորը փոփոխությունների են ենթարկվում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Բրյուսելում կկայանա ԵՄ-ՀՀ նորարարության հարցերով համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը

Նոյեմբերին Բրյուսելում կանցկացվի Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական Միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը, որին կմասնակցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։


Հանդիպմանը մասնակցելու համար նրանց Բրյուսել գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 28-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։


Փաստաթղթում նշված է. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական Միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով»: