26.11.2024
Տավուշի նախկին մարզպետը հայտարարագրում տվյալները դիտավորյալ թաքցրել է
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանը շարունակում է քարոզարշավը Երևանում. հերթական այցը Արաբկիր էր

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Ամեն վարչական շրջան առանձնանում է իր հատուկ մշակույթով, նիստուկացով և հետևաբար նաև խնդիրներով: Այս անգամ Արաբկիրում էինք: Ներկայացնենք մի քանի դիտարկում տեղանքից:



Բակերն ու խաղահրապարակները ունեն հնուց եկած նույն խնդիրները, որոնք առկա են մյուս վարչական շրջաններում ևս: Ուստի՝ ամեն բակի առանձին ուսումնասիրություն է պետք իրականացնել և վերականգնել արաբկիրցիների բակային հանգստի հնարավորությունը:


Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցները միմյանց միացնող նորաստեղծ ճանապարհը էականորեն կթեթևացնի երթևեկությունը:


Արաբկիրցի երեխաների համար հիմնովին կամ մասամբ վերանորոգվում է 3 մանկապարտեզ: Այնտեղ կլուծվեն 10 տարվա վաղեմության խնդիրներ: Օրինակ՝ փոխվում են մանկապարտեզի պատերը խանավեցնող հին ջրատար խողովակները և, վերջապես, տեղադրվում են երեխաներին հարմարեցված սանհանգույց և այլն:


Ո՞վ է վերջին անգամ եղել Մերգելյանի այգում: Ծրագրերով նախատեսվում է այն դարձնել այնպիսի այգի, որտեղ բոլորս ավելի մեծ հաճույքով կզբոսնենք և ժամանակ կանցկացնենք»: