Հայաստանում ԱՄՆ-ն նոր դեսպանի թեկնածու ունի՝ Քրիստինա Քվեյն: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քվեյնի թեկնածությունն է առաջադրել, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է, որ նախկին դեսպանն է Ուկրաինայում, աշխատել է հիմնականում ԵՄ ուղղությամբ, սպասարկել է տնտեսական ոլորտները: Աշխատել է Մոսկվայում, Բրյուսելում: Դրանից զատ աշխատել է պետդեպում, անվտանգության խորհրդում: "Ռազմական ինստիտուտի շրջանավարտ է:Թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից, հավանաբար սեպտեմբերին",- գրում է Սարգսյանը: