28.07.2025
ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով
prev Նախորդ նորություն

Կենտրոն համայնքի Ucom ցանցային կարևորագույն մալուխներից մեկը վնասվել է

Երևան քաղաքի կենտրոն համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով հնարավոր են խնդիրներ՝ Ucom ֆիքսված կապից օգտվելիս: Այս մասին հայտնում են ընկերությունից:


«Երևան քաղաքի կենտրոն համայնքում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կարևորագույն մալուխներից մեկը։ Դրա հետևանքով հնարավոր են խնդիրներ Ucom ֆիքսված կապից օգտվելիս։ Տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ: Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։ Հայցում ենք մեր բոլոր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար», - նշված է հայտարարության մեջ:


 

Հայաստանի իշխանությունների հետ տարաձայնությունները շատ են. Բեգլարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան