25.11.2024
Հայաստանի իշխանությունների հետ տարաձայնությունները շատ են. Բեգլարյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հերթական արտոնությունը տվեց Գագիկ Ծառուկյանին՝ 16.5 մլրդ դրամի

Կառավարությունն այսօրվա նիստում օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում քննարկել է «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄՈՒԼՏԻ ՏԱԲԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» հարցը:


«ՄՈՒԼՏԻ ՏԱԲԱԿ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում:


Ինչպես նշվում է նախագծում, ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 59 մլրդ դրամի ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 162.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 16․5 մլրդ դրամ:


Որոշումն ընդունվեց: