ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արտյուշ Գրիգորյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արտյուշ Գրիգորյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: