20.04.2025
Ռուբեն Վարդանյանը նշանակվեց
prev Նախորդ նորություն

Համագործակցության հուշագիր՝ ատելության խոսքի դեմ պայքարում ջանքերը համատեղելու մասին

Նոյեմբերի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի պայմանավորել են իրականացնել «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից։

Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը:
Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում անհանգստացնող արագությամբ ատելության խոսքի ծավալման փաստը, ներառյալ՝ մեդիայով ու համացանցային այլ ռեսուրսներով: Կողմերը համաձայնել են, որ ատելության խոսքը կարող է ունենալ չափազանց ծանր հետևանքներ նման խոսքով թիրախավորված անձանց, խմբերի ու ընդհանուր առմամբ հասարակության համար:

Պաշտպան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սխերմերսին համագործակցության համար:

Արարատ Միրզոյանն ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ քննարկել է հետագա քայլերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար