14.12.2025
Ի՞նչ է պետք իմանալ Հայաստան մուտք գործելիս (տեսանյութ)
22.04.2022
Ի՞նչ է պետք իմանալ Հայաստան մուտք գործելիս (տեսանյութ)

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման մեկ ֆիզիկական անձը կարող է ներմուծել անձնական օգտագործման մի շարք ապրանքներ: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, անհրաժեշտ է հիշել, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնց տեղափոխման հետ կապված գործում են սահմանափակումներ: Մասնավորապես՝ - օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել կամ արտահանել ՀՀ-ում գրանցված կամ չգրանցված դեղեր՝ մինչև 10 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով, եթե դեղի նշանակման վերաբերյալ փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը: - Առանց բուսասանիտարական հավաստագրի թույլատրվում է ՀՀ տարածք ներմուծել բարձր բուսասանիտարական ռիսկայնության` մինչև 5 կգ ենթակարանտինային ապրանքներ: - Առանց անասնաբուժասանիտարական հավաստագրի և թույլատվության արգելվում է` անասնաբուժասանիտարական տեսանկյունից վտանգավոր ապրանքների, կենդանիների, կենդանականան ծագման մթերքի, հումքի ներմուծումը ՀՀ տարածք և արտահանումը ՀՀ տարածքից (բացառությամբ` մեկ ֆիզիկական անձի կողմից գործարանային փաթեթով կենդանական ծագման պատրաստի մինչև 5 կգ արտադրանքի ներմուծման` ապրանքի արտադրող և արտահանող երկրների անասնահամաճարակային ապահովության պայմանով, ինչպես նաև շուն և կատու ոչ ավելի քան 2 գլուխ): Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, որի լրացման կարգը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշմամբ։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքներին կարող եք ծանոթանալ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետով: