Երևանում ակտիվիստները փակել են Կոմիտասի պողոտան. այս պահին երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Ակտիվիստները վանկարկում են «Սկսվել ա», «պայքար», «առանց թուրքի Հայաստան»: Երիտասարդներից մի քանիսը բարձրացել են ավտոբուսի վրա՝ «Սկսվել ա» պաստառը ձեռքներին։ Այս պահին լարված իրավիճակ է: Ավելի վաղ ընդդիմությունն ազդարարել էր պայքարի երկրորդ փուլի մեկնարկը: