25.11.2024
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ԱԳՆ-ների վաշինգտոնյան հանդիպումը
prev Նախորդ նորություն

Մենք այստեղ ենք մեր օրակարգով. ընդդիմությունը վերադարձավ ԱԺ

Խորհրդարանական ընդդիմությունը վերադարձավ ԱԺ:


Ազգային Ժողովի նիստի բացմանը Աղվան Վարդանյանը «Հայաստան» խմբակցության անունից հանդես եկավ հայտարարությամբ:


«Հարգելի խորհրդարան,
Պետական ինստիտուտը նկատի ունեմ։
Այս իշխանության անդամներ, մենք այստեղ ենք, եւ Դուք ստիպված եք համակերպվել այդ փաստի հետ։
Սա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն է։ Նաեւ մեր, մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովն է։ Ձեր սեփականությունը չէ։

Հարգելի ժողովուրդ,
Երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետեւ փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ։ Հիմա փողոցում դադար է՝ ժամանակավոր, եւ մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը։

Մենք այստեղ ենք մեր օրակարգով։

Հայաստանի ու Արցախի, մեր քաղաքացիներին հուզող կարեւորագույն հարցերի օրակարգով։
Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության եւ հայկականության համար։

Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախը ապագա չունեն։ Ապագա չունի մեր ժողովուրդը։
Մենք այստեղ ենք՝ թույլ չտալու, որ կործանարար ընթացքը անշրջելի դառնա»։