Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հումքի վարչության պետ, գյուղատնտեսական առաջնային մթերքների վարչության պետ Լևոն Տեր-Իսախանյանը մարտի 9-ից 11-ը գործուղվելու են Կատար՝ քննարկելու համագործակցության հեռանկարները համապատասխան արդյունաբերության նախարարների հետ։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վահան Քերոբյանը և Լևոն Տեր-Իսախանյանը կմասնակցեն նաև Դոհայում կայանալիք 9-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, որտեղ կներկայացվի հայկական տաղավարը։