20.04.2025
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն հայտնել է «Կամազ»-ի կողաշրջման հետևանքով զոհված զինծառայողի անունը

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն։


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:


Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Ալեն Սիմոնյանը պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար