ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է մամուլի այն հրապարակումը, թե Դավթյանը ցանկանում է դառնալ դեկան և դիմել է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: "... Հիմա էլ շրջանառության մեջ են դրել մի նոր անհեթեթություն առ այն, թե ՀՀ գլխավոր դատախազն, իբր, ինչ-որ զրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ և նրան առաջարկել իրեն նշանակել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան: Հուսալով, որ այլևս նման բամբասանքով հանրությանը չեն կերակրի, մի քանի հստակ արձանագրում կատարեմ: 1. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք: 2. Դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են:3. Ինչ վերաբերում է ՌԴ-ին քաղաքացիության հարցով դիմելուն, ապա արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք, թերևս, չկա: Պարզապես չպետք է լուրջ վերաբերվել այդ կայքի հրապարակումներին ու վերջ",- գրել է խորհրդականը: