24.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության տնօրենին
prev Նախորդ նորություն

Պետք է ամեն ինչ անել, որ դեպի Իրան և Իրանից բեռնատարները երթևեկեն այդ ճանապարհով. Փաշինյան

ՀՀ Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները պետբյուջե վերադարձնելու նպատակով:


Որոշմամբ միաժամանակ նախատեսվում է որոշ միջոցառումների գծով գումարներ ավելացնել: Մասնավորապես՝ 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացվի կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն և Թալին-Լանջիկ ճանապարհահատվածների շինարարությունն ավարտելու համար:


Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի համար կհատկացվի 595 միլիոն դրամ, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի համար՝ 460 միլիոն դրամ, իսկ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի համար` 180 միլիոն դրամ: «Բավականին ճանապարհահատվածներ կան, որոնց շինարարությունը ընթացքի մեջ է: Տաթև-Լծեն ճանապարհահատվածի 20 կմ-ից 18.7 կմ-ը ասֆալտապատ է: Եթե կարողանանք Շամբ-Լծեն հատվածն էլ ասֆալտապատել, կստացվի, որ կկարողանանք ձմռանը ճանապարհն օգտագործել»,-ասել է նախարարը:


Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ձմռանը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն գնացող և այնտեղից եկող բեռնատարները կարողանան երթևեկել այդ ճանապարհով: