9.06.2025
Պատրաստակամ ենք խթանելու Լատվիայի հետ հարաբերությունները. Փաշինյանը՝ Կարինշին
prev Նախորդ նորություն

Մարդու իրավունքների հարցը 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր. Մարուքյան

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է։


Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:


«Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է։ Հիշեցնեմ միայն, որ ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել ՄԱԿ-ի ԱԽ 3 մշտական անդամները, ԵԱՀԿ-ն և այժմ ԵՄ-ն: Մարդու իրավունքների հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր», - նշել է Մարուքյանը։


 


 


 


 

Ստորագրվել են վարկային համաձայնագրեր ՀՀ, Զարգացման ֆրանսիական գործակալության և ԱԶԲ միջև
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին