24.11.2024
ԵՄ բանագնացներին է փոխանցվել Պաշտպանի հաստատության պատրաստած զեկույցները
prev Նախորդ նորություն

Չափազանց մտահոգված եմ, որ Արմեն Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն. ԵԺԿ Գլխավոր քարտուղար

Եվրոպական Ժողովրդական կուսակցության Գլխավոր քարտուղար Տանասիս Բակոլասը խստորեն դատապարտել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին ելքը երկրից արգելելը.


«Ես չափազանց մտահոգված եմ, որ Արմեն Աշոտյանին արգելել են մեկնել Լիսաբոն և թույլ չեն տվել միանալ մեր քաղաքական ժողովին։


Այս գործելաոճը բացարձակապես անընդունելի է։ Հայաստանի իշխանությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների ոչ մի հանդիպման», – գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում նրան արգել են լքել Հայաստանը, պատճառաբանելով, թե մեղադրյալ է ինչ-որ մի գործով։ Աշոտյանը պետք է մասնակցեր ԵԺԿ Քաղաքական համաժողովին։