Վտանգը բոլորիս շատ մոտ է. ընդդիմադիր պատգամավորը կարմիր փուչիկ տվեց ՀՀ նախագահին (VIDEO)
Այսօր Ասպրամ Կրպեյանի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում, ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:
Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Պարզվեց` «Ազատության» հրապարակում միջոցառում էր, որին մասնակցում էր իշխող թիմը: Իհարկե առաջին միտքը վտանգ խորհրդանշող կարմիր փուչիկը բայրաքթարի թիվ մեկ դեսպանին` Նիկոլ Փաշինյանին տալն էր և ասելը, որ հեռանա:
Բայց ժողովրդավարության բաստիոնում նա այլևս առանց կորտեժ ու հարյուրավորների ուղեկցության չի շրջում, ուստի նույն բանը փոխանցեցի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը: