20.04.2025
Արայիկ Հարությունյանը Արցախի կառավարությանը ներկայացրեց Ռուբեն Վարդանյանին
prev Նախորդ նորություն

Աշնանային համերգաշարի իրադարձային համերգը. աշխարհահռչակ երկու երաժիշտները Երևանում

"Երևանյան հեռանկարներ" միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա աշխարհահռչակ երկու երաժիշտների Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար՝ Նիկոլայ Լուգանսկիի և դիրիժոր Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի (OSM) 1977-2002 թ. գեղարվեստական ղեկավար, ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր այդ թվում՝ երկու Գրեմմի մրցանակակիր Շառլ Դյություայի երկար սպասված համերգը:


Այս կապակցությամբ նոյեմբերի 7-ին ժամը 15:00 Արամ Խաչատչյան համերգասրահի շքասրահում կկայանա դաշնակահար՝ Նիկոլայ Լուգանսկու , դիրիժոր Շառլ Դյություայի և "Երևանյան հեռանկարներ" միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի կազմակերպիչների մամուլի ասուլիսը: Մինչ ասուլիսը սկսելը ժամը 14:00-ից սկսած օպերատորներն ու լուսանկարիչները կարող են իրականացնել անհրաժեշտ նկարահանումներ:


Հիշեցնենք, որ այս տարի "Երևանյան հեռանկարներ" միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված էր Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին:

Վերացնել բաժանարար գծերը, ատելությունը. Գերագույն հոգևոր խորհրդի կոչը իշխանություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար