23.11.2024
Մատնանշվել են 2024-2028թթ. ՀՀ և ԱԶԲ ծրագրային առաջնահերթությունների շրջանակները
prev Նախորդ նորություն

Արցախում քննարկում են պետական դավաճանության և լրտեսության համար պատիժը խստացնելու հարցը

Նոյեմբերի 22-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատժաչափերը ավելի խստացնել: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում, պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ:


Նախագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը: