24.11.2024
ԱԻՆ ծառայողների ջոկատները 25-օրյա վարժական հավաքներից հետո վերադարձան ծառայության
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հանցավոր արարքները անհնարին են դարձրել քաղաքացիական բնակչության կյանքը. Թաթոյան

Ադրբեջանական հանցավոր արարքները անհնարին են դարձրել քաղաքացիական բնակչության կյանքը, մեկուսացման են ենթարկել բնակավայրեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը:

"Այս անգամ փաստեր Ներքին Հանդի, Սրաշենի, Կապանի Սյունիք օդանավակայանի հետ կապված` ոչ միայն ՀՀ տարածք հանցավոր ներխուժումներով, այլ իրենց անօրինական ներկայությամբ ՀՀ քաղաքների և գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին:

Ներկայում կազմվում է զեկույց",-գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Արման Թաթոյանը հայտնել էր, որ Հիմնադրամի անդամներն այցելել են Սյունիքի մարզ փաստահավաք առաքելությամբ: