28.10.2025
Պետությանը պատճառվել է 6 մլրդ 628 մլն դրամի վնաս. գործով կզբաղվի Հակակոռուպցիոն կոմիտեն
09.11.2022
Պետությանը պատճառվել է 6 մլրդ 628 մլն դրամի վնաս. գործով կզբաղվի Հակակոռուպցիոն կոմիտեն

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս: Գլխավոր դատախազությունն այսօր հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով: VERELQ-ը նշում է, որ խոսքը «Միկա» մարզադահլիճի մասին է: