ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Սարգիս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար», - նշված է որոշման մեջ։