Զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվել է, նա կմնա տնային կալանքի տակ։ Այդ մասին VERELQ-ին հայտնեց Մարտիրոսյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ տնային կալանքը տրվել է նախաքննական փուլի համար, Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը կրկին քննարկվելու է։ Հիշեցնենք Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար: Դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: