Հայ-ամերիկյան զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար. Պետդեպ
Հայաստանի և Միացյալ Նահանգների Eagle Partner 2023 համատեղ զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, ամենևին: Մենք պարբերաբար մարզվում և շփվում ենք մեր գործընկերների հետ՝ պատրաստությունը պահպանելու համար, և մենք անընդհատ բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ զորավարժությունները պոտենցիալ վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար:
«Սրանք սովորական վարժանքներ են, որևէ կերպ կապված չէ որևէ այլ իրադարձությունների հետ»,- հավելել է նա:
Սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում տեղի են ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համատեղ զորավարժությունները: Մոսկվան իր մտահոգությունն է արտահայտել դրանց անցկացման վերաբերյալ: