ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը, որը ներառում է կառավարության նիստում նրա ելույթի մի մասը։ Ի պատասխան՝ Պատելը թվիթերում գրել է. «Քարտուղար Բլինկենը զբաղվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ քննարկումների խթանմամբ, և մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այս առաջընթացի վերաբերյալ»։