25.11.2024
Մահապատժի վերացման մասին արձանագրության՝ ՀՀ կողմից վավերացումը կգնահատվի դրական առաջընթաց
prev Նախորդ նորություն

Ընդամենը ՀԿ ղեկավարի կողմից է եղել. ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ին իբրև ՆԱՏՕ-ից հրավերի մասին

Ինչպես հայտնի է, քաղաքական գործիչ Գյունտեր Ֆեյլինգերը կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին:


Մասնավորապես, նա X-ի իր միկրոբլոգում գրառում է արել. «Կոչ եմ անում Հայաստանին դուրս գալ ձախողված ՀԱՊԿ-ից եւ միանալ ՆԱՏՕ-ին, Նիկոլ Փաշինյա՛ն: Պաշտպանել Հայաստանը»:


ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հիշեցնում է՝ ՀՀ-ն տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, իսկ այս հրավերն էլ "ընդամենը ՀԿ ղեկավարի կողմից է եղել"։ 


"ՀՀ-ն ու ՆԱՏՕ-ն առաջին տարին չէ, որ գործընկերային հարաբերությունների մեջ են։ Մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, և ունենք պատրաստակամություն՝ շարունակելու այս գործընթացը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  նա։


Լրագրողի դիտարկմանը, որ այս հայտարարությունը եղավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում  ասաց, թե իր տպավորությամբ ՌԴ-ն ցանկանում է դուրս գալ տարածաշրջանից, Կոստանյանը նշեց՝ չի կարող ասել դրանց միջև կապ կա, թե ոչ: Բայց ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա խնդիրների մասին, ասաց նա, բազմիցս բարձրաձայնվել է։


"Մասնավորապես, երբ 2022-ի սեպտեմբերին հարձակում եղավ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, մենք ավելի ադեկտվատ արձագանք էինք սպասում թե՛ ՌԴ-ից, թե՛ ՀԱՊԿ-ից: Մենք միշտ մեր ռուս գործընկերների հետ շատ անկեղծ խոսակցություն ենք ունենում և բարձրաձայնում այն մտահոգությունները, որոնք առկա են",- հավելեց նա։