24.11.2024
Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի առաջարկներին
prev Նախորդ նորություն

Գիշերը ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ

HAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին,  ներթափանցել ներս և վնասել գույքը:


Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանի գլխավորությամբ: 


Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Գրիգորյանի գլխավորությամբ:


Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում տուժածներ չկան: