24.11.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի առաջարկներին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներին։


«Վերջին առաջարկին դեռ արձագանք չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խաղաղ պայմանագրի մասով ՀՀ նոր առաջարկները Ադրբեջանին փոխանցելու մասին։


«Մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասով մեր նոր առաջարկները», - ասել է նա կառավարության նիստում։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին։