25.11.2024
ԿԸՀ-ն սկսում է «ՀայաՔվե»-ի ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը
prev Նախորդ նորություն

Հայտնի է՝ երբ կհրապարակվի Աշոտյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ բողոքի մասով որոշումը

Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին: Բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով, իսկ որոշման հրապարակման օր է սահմանվել սեպտեմբերի 11-ը:


Ինչպես հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Սերգեյ Մարաբյանը իրավաբանական համայնքին հայտնի է իր տրամաբանված ակտերով, ունի արդար դատավորի համբավ.


"Ես ինքս անձամբ նրան միշտ վերաբերվել եմ հարգանքով: Իմ համար զարմանալի էր, թե ինչու նա վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնից տեղափոխվեց ներկայիս պաշտոնին, ամեն դեպքում կարող եմ ասել մի բան՝ պարոն Մարաբյանը ունի եզակի շանս հերքելու իմ պնդումը, որ հակակոռուպցիոն դատարանները դրանք կապիտուլյանտի "ստալինյան տրոյկաներն են"",- գրել է Աթանեսյանը: