ԱԻՆ-ը «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանի խոսքով, այս պահին տեղում աշխատում են սակրավորների և կինոլոգիական խմբեր։ Նրա խոսքով, տարհանում օդանավակայանից չի իրականացվել, միայն Երևանի մետրոպոլիտենի կայարաններից: Հիշեցնենք, ավելի վաղ հերթական անգամ ահազանգ էր ստացվել, որ մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։