26.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գլխավոր դատախազություն

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանն ու ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն: Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հարթակից։


Գագիկ Ծառուկյանին և կնոջն ուղարկված ծանուցումների համաձայն՝ նրանք պետք է ներկայանան 2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00-ին, որդիները և հարսը նույն օրը՝ ժամը 11:30-ին և 12:00-ին, իսկ ծնողները՝ 12:30: