«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն։ Այս մասին տեսաուղերձում ասաց շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։ «Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի և Արցախի անվտանգության համար։ Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում և ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը։ Համոզված եմ, որ անվտանգ երկիր կառուցելու հնարավորությունն ունենք»,- տեսաուղերձում ասաց Անդրանիկ Թևանյանը։