26.11.2024
Ադրբեջանը ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև Յաշմա և Կոմանդո ստորաբաժանումներ
prev Նախորդ նորություն

Պետական գործիչն անձնազոհ է, իսկ քաղաքական գործիչը՝ մորթապաշտ․ Խաչիկ Ասրյան

Պետական գործիչն անձնազոհ է․ միշտ պատրաստ է իր կյանքի գնով ապահովել իր պետության ու իր ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը, իսկ քաղաքական գործիչը՝ մորթապաշտ․ միշտ պատրաստ է միայն ուրիշների կյանքերի գնով ապահովել իր պետության ու իր ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը, միաժամանակ, իր կյանքը պահպանելու համար նաև դավաճանել իր պետությանն ու իր ժողովրդին։ Այս մասին գրում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը:


"Ավելին՝ քաղաքական գործիչն ուրախանում է, նույնիսկ ոգևորվում, անգամ երբ կործանվում է իր պետությունը, միայն թե ինքն առիթ ունենա իշխանությանը քննադատելու։ Անձնազոհ պետակա՛ն գործիչն է իր պետության անվտանգության, ինքնիշխանության, անկախության հիմքը։


Հայրենասեր հայ ժողովուրդն անվտանգ, ինքնիշխան, անկախ պետություն ունենալու համար միշտ պետք է կանգնի ոչ թե մորթապաշտ քաղաքական գործիչների, այլ անձնազոհ պետական գործիչների կողքին",- գրել է Ասրյանը։