13.07.2025
Գորիսում ձերբակալվել են բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանը
prev Նախորդ նորություն

Սյունիքում ձերբակալվել է 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը. ՔԿ

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է.


"Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, անհրաժեշտ եմ համարում այս պահին տեղեկացնել հետևյալի մասին։

ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։

Ձևավորվել է քննչական խումբ։

Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ"։


 


 

Փաշինյանը համոզված է՝ ՀՀ-Նիդերլանդներ համագործակցությունը կշարունակի զարգանալ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ