19.04.2025
Խաչատուրյանը Համահայկական խաղերի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Ջրամատակարարման խնդիրները հիմնականում սեզոնային են. Գարեգին Բաղրամյան

Ջրամատակարարման խնդիրները հիմնականում սեզոնային են: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքին ու շոգ օրերի ընթացքում հաճախակի ջրանջատումների դեպքերին:


«Վերահսկողության մեխանիզմներ ունենք: Պարբերաբար բողոքներ ստանում ենք, և սեզոնային առումով միշտ ամառային ամիսներին բողոքներն անգամներով շատանում են իրոք:


Այո՛, հսկողությունը կա, ցանկացած բողոք իր արձագանքը մեր կողմից ստանում է: Մենք էլ ենք արձանագրում, որ կան խնդիրներ: Որոշակի խնդիրներ, իհարկե, առաջանում են, որովհետև համակարգում ներդրումային միջավայրը սուղ է, և որոշակի ներդրումների կարիք կա: Բայց հիմնականում խնդիրը սեզոնային է»,- ասաց նա:


 

Կոռուպցիոն չարաշահումներ՝ Այգեպատ բնակավայրում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար