27.07.2025
Զինծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին

"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին:


Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։


Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ.


1. Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։


2. Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։

ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության։


 


 


 

Կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար մոտ 2 միլիարդ դրամ հատկացրեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին