Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։Նախարարը շրջել է ցուցահանդեսի և ֆորումի տաղավարներով ու ծանոթացել պաշտպանական արդյունաբերության ոլորտում ներկայացված նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի առաջատար նմուշներին։