7.10.2026
Երևանի հարավային մուտքի մոտ կկառուցվեն էստակադա և ուղեանցներ
30.09.2026
Երևանի հարավային մուտքի մոտ կկառուցվեն էստակադա և ուղեանցներ

Մեկնարկել է Արտաշատի խճուղի – Մ2 – Հ8 – Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մոբիլիզացիան։ Տեղում նախագծի մանրամասներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։ Նախագծի շրջանակում երթևեկությունն այստեղ կիրականացվի տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։ Արդյունքում․ • Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն • Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը • Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ։ Մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված, աշխատանքների մեկնարկային փուլը ֆինանսավորվում է Երևան քաղաքի բյուջեով, և նախատեսվում է նաև պետական բյուջեից ֆինանսավորում։ Ծրագրի ողջ արժեքը՝ մոտ 1.5 մլրդ դրամ է, տևողությունը՝ 16 ամիս։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ»,-ասված է հաղորդագրությունում: