Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. "Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները եւ բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։ Հ․Գ․ Մենք պետք է նաեւ գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը տարբերակելու եւ գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է եւ ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում",- գրել է նա: Հիշեցնենք, նախօրեին Երևանում դիմակավորված անձինք հարձակվել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վրա: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: