10.11.2026
Լուսանկարը` CivilNet.am
02.11.2026
«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 2-ից 7-ը ժամանակավորապես կսահմանափակվեն թռիչքներն ու վայրէջքները՝ թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքների պատճառով։ Վեց օր շարունակ օդանավակայանը ցերեկային որոշակի ժամերի չվերթեր չի սպասարկի։ Այս մասին հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։  «Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ն», – տեղեկացրել է նա։ Սահմանափակումները կրում են ժամանակավոր բնույթ և կապված են օդանավակայանի ենթակառուցվածքներում իրականացվող պլանային աշխատանքների հետ։ Ուղևորներին խորհուրդ է տրվում նախքան օդանավակայան մեկնելը ստուգել իրենց չվերթերի ժամերը պաշտոնական առցանց չվատախտակում կամ ճշտել տեղեկություններն ավիաընկերություններից՝ հնարավոր փոփոխություններից խուսափելու համար։