Պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը։ «2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2026 թվականի հունվարի 5-ը: Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 12-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում: 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը. ▪️ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 10 հաստիք, ▪️օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 2 հաստիք, ▪️խաղային ձևեր՝ 10 հաստիք»։