11.06.2026
Թուրքիայի նախագահը և Պակիստանի վարչապետը շնորհավորել են Փաշինյանին
prev Նախորդ նորություն

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածուի կկալանավորեն

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:


Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը: 

Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը հայտնաբերվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


 

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք
Հաջորդ նորություն next