11.06.2026
Օրգովի դպրոցի տնօրենը մանրամասներ է պատմում. 12-ամյա երեխային թմրшնյո՞ւթ են տվել
prev Նախորդ նորություն

Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով

Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների տվել է ընտրակաշառք, ինչպես նաև հիշյալ կուսակցության համակիրները նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են, որպեսզի վերջիններս մասնակցեն նշված կուսակցության կողմից Երևան քաղաքում 2026 թվականի հունիսի 4-ին անցկացվող հավաքին:


Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։


 


 

Թուրքիայի նախագահը և Պակիստանի վարչապետը շնորհավորել են Փաշինյանին
Հաջորդ նորություն next