23.12.2024
Չափսերով աշխարհում երկրորդը. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան նպատակների և խնդիրների մասին
20.01.2016
Չափսերով աշխարհում երկրորդը. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան նպատակների և խնդիրների մասին

Ամերիկացի գրող Չալմերս Ջոնսոնը իր "Ամերիկյան ռազմաբազաների կայսրությունն ամբողջ աշխարհում" հոդվածում գրում է, որ ի տարբերություն այլ ժողովուրդների, ամերիկացիները չեն ընդունում կամ չեն ցանկանում ընդունել, որ ԱՄՆ-ը ամբողջ աշխարհի վրա ճնշում է գործադրում ռազմական ուժի միջոցով: «Գաղտնիության շնորհիվ, որով իր գործողությունները շրջապատել է ամերիկյան կառավարությունը, մեր քաղաքացիները շատ դեպքերում տեղեկություններ չունեն այն մասին, որ մեր ռազմաբազաները սփռված են աշխարհով մեկ: Դա ամերիկյան մշտական ռազմաբազաների ցանց է, որն իր մեջ է ներառում բոլոր մայրցամաքները, բացառությամբ Անտարկտիդայի: Այն կայսրության նոր ձև է՝ ռազմաբազների կայսրություն, իր սեփական աշխարհագրությամբ, որը դժվար թե սովորացնեն դպրոցներում: Առանց հասկանալու այդ բազաների աշխարհի ծավալները և նպատակները, որոնք սփռված են աշխարհով մեկ, չի կարելի պատկերացնել ամերիկյան կայսրական նկրտումների չափերը»,-նշել է Ջոնսոնը: ԱՄՆ-ը դիտարկում է ռազմակայանները ոչ միայն որպես իրենց աշխարհաքաղաքական առավելությունների ամրապնդման գործիքներ, այլ ավելի պրագմատիկ նպատակով, որպես իրենց գործողությունների իրականացման աջակից: Ոչ պակաս հետաքրքիր է աշխարհում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը: ԱՄՆ-ը ցանկանում է կառուցել աշխարհում ամենամեծ դեսպանատները, որոնք կարող են Վաշինգտոնին անհրաժեշտ պահին վերածվել ամրապնդված, գաղտնի օբյեկտի: Այդ մասին նշված է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի կայքում: ԱՄՆ-ը ռազմակայաններին զուգահեռ դեսպանատներ են բացում անգամ չճանաչված երկրներում, օրինակ Կոսովոյում: 2008թ.-ի ապրիլին տեղի է ունեցել Կոսովոյում ամերիկյան դեսպանատան բացման արարողությունը: Դրան մասնակցել են ինքնահռչակ հանրապետության նախագահ Ֆատմիր Սեյդիուն, որն իր ելույթում հատուկ ընդգծել է Վաշինգտոնին ու Պրիշտինա հատուկ հարաբերությունները: Պատահական չէ, որ ԱՄՆ-ը ամենամեծ դեսպանատները բացում է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներում, որոնք սակայն գտնվում են կարևորագույն տարածաշրջաններում: Բաղդադում ԱՄՆ-ը դեսպանատունն իսկական ամրոց է հիշեցնում: Դեսպատան տարածքն իր չափսերով Վատիկանի տարածքին է հասնում: Նույն էլ Մակեդոնիայում ԱՄՆ-ը դեսպանատունը՝ իր չափսերով և տեխնիկական հագեցվածությամբ: Ավելի հետաքրքրիր է իրավիճակը Հայաստանի պարագայում: Ամերիկացիները դժվար թե զարմանային, որ ԱՄՆ-ի աշխարհի ամենամեծ դեսպանատունը գտնվում է Բաղդադում, սակայն, մեծությամբ երկրորդը գտնվում է Հայաստանում: Երևանյան լճի մոտ գտնվող դեսպանատունը զբաղեցնում է 9 հա տարածք: Նոր դեսպանատան բացումը տեղի է ունեցել 2005թ.-ի մայիսին՝ խորհրդանշական ժապավենը կտրել է ՀՀ-ի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տրումենի ազգային անվտանգության նախագծի փորձագետ Դանիել Հեյնորը փորձում է իր հոդվածում պատասխանել այն հարցին, թե ինչու է ԱՄՆ-ը այդքան մեծ ուշադրություն դարձնում ՀՀ-ի հետ համագործակցությանը: «Ամենալավ բացատարությունը՝ դիրքn է: ՀՀ-ը, որը չունի ելք դեպի ծով և ունի երեք միլիոն բնակչություն, գտնվում է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հարևանությամբ: Նախկին խորհրդային երկիր Հայաստանը հենվում է ՌԴ-ի առևտրային և ռազմական աջակցության վրա: ԱՄՆ-ը իր խաղադրույքներ է կատարել վերոնշյալ հինգ երկրների վրա, իսկ Հայաստանը գտնվում է ուշադրության կենտրոնում, որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու լծակ»,-նշել է նա: