Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման համար: Այդ մասին Անթալիայի Ռուսական մշակույթի և արվեստի կենտրոն այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ըստ նրա, իրենք մեծ ջանքեր են գործադրում այդ շրջանը հաղթահարելու համար՝ որպեսզի երկրների միջև հարաբերությունները զարգանան նախկինի պես: Չավուշօղլուն նշել է, որ իրենց նախագահը վարչապետը բազմաթիվ անգամ և տարբեր հարթակներում հայտարարել են, որ խորը ցավ են ապրել ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով: Նրա խոսքով, Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ներդրում են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և անհրաժեշտ է աշխատել հակամարտության կարգավորման համար, փոխանցում է gazeta.ru կայքը: Նա նաև համոզված է, որ երկու ժողովուրդները չպետք է դառնան ներկայիս ճգնաժամի պատանդ: