6.02.2026
Հանդիպում լարվածության ֆոնի՞ն. Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կհանդիպի Մամեդյարովին
11.07.2017
Հանդիպում լարվածության ֆոնի՞ն. Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կհանդիպի Մամեդյարովին

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Նշենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուէրբախում: ԱԳ նախարարը ևս չէր բացառել, որ հուլիսին հնարավոր է հանդիպի ադրբեջանցի գործընկերոջը: Հատկանշական է, որ վերջին շրջանում շեշտակի աճել է լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում:  Հիշեցնենք, հուլիսի 4-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունեցավ: Արդեն հուլիսի 10-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: